News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուրիշների աշխատանքների, գաղափարների սիստեմատիկ նմանակումը թույլ է տալիս լավացնել ստեղծագործական ունակությունները, հայտնում է Planet-today–ը։

Ալաբամա նահանգից մի հոգեբան իր հոդվածում գրել էր,  որ նմանակումը բարերար ազդեցություն ունի հատկապես այն դեպքերում, եթե կրկնօրինակված աշխատանքները մարտահրավեր են նետում ընդունված համոզմունքներին ու տեսակետներին։ Այնպես որ եթե ուզում եք զարգացնել ձեր ստեղծագործական մտածողությունը, փորձեք հասկանալ, թե մյուսները ինչպես են մոտեցել ձեզ հուզող խնդրի լուծմանը։ Դա կօգնի ձեզ։

Ուրիշների գաղափարներն ու մոտեցումները ուսումնասիրելն օգնում է սեփական պատկերացումը կազմել այս կամ այն հարցի շուրջ։ Նաեւ տեղի է ունենում այդ գաղափարների ավտոմատ մտապահում ու նմանակում։ Ըստ հետազոտողների՝ ուրիշների գաղափարների ուսումնասիրությունն ու նմանակումը կարող է բարերար ազդեցություն թողնել ու իսկապես բարձրացնել ստեղծագործական ներուժը։

Հետազոտության շրջանակում ինժեներական բուհերի ուսանողները պետք է ներկայացնեին իրենց նախագիծը։ Սկզբում նրանք պարզապես մտքեր են արտահայտել, իսկ հետո պետք է ներկայացնեին մտածված ու մշակված տարբերակներ։ Մինչեւ իրենց մտքերը ներկայացնելը մասնակիցները ուսումնասիրել են ուրիշ նախագծներ, որոնք ունեին թերություններ։

Թեեւ այդ թերությունները ակնհայտ էին, ուսանողների մի մասը ներառել էին դրանք իրենց սեփական նախագծերում, չնայած քննարկման ժամանակ նրանք նաև իրենց սեփական գաղափարներով էին հանդես եկել։ Իսկ ուսանողների մյուս մասը, որը առաջին փուլում դժվարացել էր գաղափարներ արտահայտել, շատ ավելի կատարյալ տարբերակներ էր առաջարկել։ Այսինքն ուրիշների նախագծերի ուսումնասիրությունը նրանց օգնել էր ստեղծել ավելի կատարյալ նախագիծ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ