News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժամանակակից աշխարհում մարդկանց մեծ մասը տառապում է գերհոգնածությունից, ծանր ու երկարատեւ աշխատանքային օրվանից, նաեւ սթրեսներից ու դեպրեսիաներից, որոնք առաջանում են անբավարար հանգստի ու քնի պատճառով։ Մշակողները ելք են առաջարկում այս իրավիճակից ՝ ներկայացնելով WakeMode  հավելվածը, որը կհիշեցնի հանգստի մասին, հայտնում է Svopi-ն։

Ծանր աշխատանքային օրվանից հետո մարդկանց մեծ մասը հանգստանում է համացանցից օգտվելու, սերիալներ դիտելու կամ տեսախաղերի միջոցով, ինչի հետեւանքով իսկական հանգստի ժամանակ առհասարակ չի մնում։ Մարդը միայն քնի ժամանակ կարող է լիովին լիցքաթափվել ու կուտակել անհրաժեշտ կյանքի էներգիա, ընդ որում մասնագետների խոսքով քնել պետք է օրական առնվազն 7-8 ժամ։ WakeMode հավելվածը մարդուն կհիշեցնի, որ ժամանակն է կանգ առնել ու հանգստանալ։ Հավելվածում մարդիկ պետք է ամեն օր պատասխանեն ոչ բարդ հարցերի։ Օրինակ թե նախորդ օրը երբ են պառկել քնելու, երբ են արթնացել, ինչպես են իրենց զգացել եւ այլն։ Այդ տվյալների հիման վրա WakeMode –ը ինքնուրույն կկարողանա որոշել, թե երբ է մարդուն անհրաժեշտ հանգստանալ։ Էներգիայի մակարդակն էլ պատկերվելու է մարտկոցի լիցքավորման տեսքով։ Ուշ երեկոյան մարտկոցը կարող է պարպվել, իսկ դա նշանակում է, որ մարդը պետք է արդեն պառկի քնելու։ Իսկ եթե պետք է առավոտյան շուտ արթնանալ, բայց  ուժերն էլ դեռ բավարար չեն, ծրագիրը կհուշի, ո ր պետք է մի բաժակ սուրճ խմել, կա մ էլ փորձել մի քիչ էլ քնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ