News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադայի բնակիչ Լորնե Գրաբհերից վերցրել են ավտոհամարանիշը, որը իշ՛խանությունները վիրավորական են համարել։ Այս մասին հենց ինքը Լորնեն է հայտնել սոցկայքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Գրաբհերը նամակ էր ստացել փոխադրամիջոցների գրանցման բաժանմունքից, որում նրան տեղեկացրել էին ավտոհամարանիշը հետ կանչելու մասին։ Չինովնիկները բացատրել են, որ համարանիշի գրությունը կարող է մեկնաբանվել որպես «Սոցիալական անընդունելի կարգախոս» ։ Բանն այն է , որ Grabher ազգանունը կարելի է ընթերցել նաեւ որպես Grab her «Բռնիր նրան»

Պարզվում է, որ բաժանմունքն իրոք Գրաբհերի համարանիշի հետ կապված բողոքներ էր ստացել․մարդիկ կարծում էին, որ դա կանանց հանդեպ բռնության կոչ է։

«Դա մեր ազգանունն է։ Այդ համարանիշն արդեն երեք տեր է ունեցել մեր ընտանիքում ու երբեք որեւէ խնդիր չէր ծագել, իսկ հիմա մեկ բողոքի պատճառով այն ինձնից վերցնում են»,- վրդովվել էր կանադացին։

Նրա կարծիքով մարդկանց ապակողմնորոշել է Դոնալդ Թրամփի արտահայտությունը՝ 11 տարվա վաղեմության սկանդալային տեսագրությունից, որը հիմա նորից պոպուլյար է դարձել։ Այդ տեսահոլովակում ապագա ԱՄՆ նախագահը պարծենում է կանանց հանդեպ իր ոտնձգություններով  ու մասնավորապես օգտագործում Grab her արտահայտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ