News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակից մեկնարկել է «Երթ հանուն ազատ և արդար ընտրությունների» ակցիան դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ իշխող հանրապետական կուսակցության գրանցումը չեղարկելու պահանջով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում փոքր խումբ մարդիկ էին հավաքվել՝ պաստառներով, որոնց վրա ՀՀԿ-ի համար ցուցակներ հավքագրող դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների նկարներն էին:

«Պետք է միանշանակ ողջունել մեկ ՀԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունը: Ըստ էության առաջին անգամ լրջորեն եւ հիմնավոր փաստել է ՀՀԿ-ի կողմից ընտրական օրենսգրքի մի շարք նորմերի կոպիտ խախտումը, վարչական ռեսուրսների չարաշահումը»,- հայտարարել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ հավելել. «Այն որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր ազատ եւ անկախ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ի չիք է դարձել մեկ անձի շնորհիվ»:

Ըստ Սաքունցի, գործ ունենք մի այնպիսի իրավիճակի հետ, երբ համակարգված, շարունակական խախտումներ կան իշխող կուսակցության կողմից: «Արդյոք տեղին է նման պայմաններում մասնակցել մի ընտրական պրոցեսի, որն արդեն իսկա զատ եւ արդար համարել չենք կարող»,- ասել է նա՝ դիմելով ընտրություններին առաջադրված մյուս կուսակցություններին եւ դաշինքներին: Ըստ Սաքունցի, պետք է, որ այդ ուժերը միասնական կարողանան գաղափարական տարաձայնությունները մի կողմ դնեն եւ դիմում ներկայացնեն ԿԸՀ՝ ՀՀԿի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ, որ ԿԸՀ-ն ՀՀԿ-ի գրանցումը չեղարկելու պահանջով դիմի դատարան:

Ակցիային մասնակցումէ  նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ՕՐՕ դաշինքի երկրորդ համարը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել է հանրապետության բոլոր մարզերը եւ Երեւանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցի եւ 30 մանկապարտեզի տնօրենների հետ զրույցների մանրամասներ, թե ինչպես են ցուցակներ հավաքագրում ՀՀԿ-ի համար:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ