News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցությունից» (UKIP) բրիտանական խորհրդարանի միակ անդամը ՝ Դուգլաս Քարսվելը, հայտնել է, որ հեռանում է կուսակցությունից, փոխանցում է Bloomberg –ը։

Ընդ որում քաղաքական գործիչը նշել է, որ կպահպանի խորհրդարանում իր տեղը որպես անկախ պատգամավոր։ Նա 2014-ին էր անդամակցել կուսակցությանը, քանի որ շատ էր ուզում, որ «մենք լքեինք ԵՄ-ն»։

Քարսվելը նշել է, որ լքում է կուսակցությունը բարձր տրամադրությամբ, քանի որ UKIP-ը հասել է իր նպատակին ու փոխել Բրիտանիայի պատմության ընթացքը ։

Bloomberg-ի տվյալներով պատգամավորը չէր աջակցում կուսակցության բոլոր գործողությունները ու դրա համար պարբերաբար քննադատության էր ենթարկվում կուսակցության ղեկավարության կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ