News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռիո դե Ժանեյրոյում անցնում են հանրահավաք, որի մասնակիցները պահանջում են վերջ տալ կոռուպցիային պետական իշխանության մարմիններում ու խոշոր ընկերություններում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել քաղաքի հարավային մասում Կոպակաբանա ափի մոտ։

Մարտի 26-ին նույնատիպ ակցիաներ են ծրագրված երկրի բոլոր խոշոր բնակավայրերում, նաեւ մայրաքաղաքում։ Կազմակերպիչները «Ազատ Բրազիլիա» ու «Դուրս արի փողոց» հասարակական շարժումներն են, որոնք 2016-ի մարտին ավելի քան երեք միլիոն մարդ էին դուրս բերել փողոց ՝ Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթը պահանջելու։ Սակայն այս անգամ կազմակերպիչները հայտնել են, որ իրենց նպատակը գործող նախագահ Միշել Տեմերի հրաժարականը չէ։ Նրանք պահանջում են այդ թվում չեղարկել մասնակի անձեռնմխելիությունը բարձրագույն պետական իշխանության այն ներկայացուցիչների համար, որոնք հիշատակվում են Petrobras նավթագազային պետական ընկերությունում միջոցներ հափշտակելու մասին գործում։

Petrobras-ի հետ կապված սկանդալն արդեն երեք տարի է Բրազիլիայի հասարակության ուշադրության կենտրոնում է։ Ոստիկանությունը համարում է, որ հանցավոր ֆինանսական սխեմաների մասնակիցները ընկերության բյուջեից մի քանի միլիարդ դոլար են յուրացրել։ Այդ ընթացքում ընկերության տասնյակ թոփ մենեջերներ են եղել քննչական մեկուսարանում, շատերը համաձայնել են համագործակցել քննության հետ ու ցուցմունքներ են տվել երկրի բիզնես ու քաղաքական վերնախավերի ներկայացուցիչների դեմ՝ դատավճռի մեղմացման փոխարեն։ Այդ աղմկահարույց գործի ֆիգուրանտներից են ավելի քան 60 քաղաքական գործիչներ, այդ թվում գործող ու նախկին պատգամավորներ, կուսակցական առաջնորդներ, նահանգապետներ, պատգամավորներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ