News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, ՀՅԴ կուսակցության անդամ Դավիթ Լոքյանը վանաձորցիներին կոչ է արել ապրիլի 2-ի ընտրություններին քվեարկել ՀՅ Դաշնակցության օգտին:

«Մեր քաղաքացիները, մեր բնակիչները միշտ ընտրությունների են գնում ծանոթի, բարեկամի ասելով։ Եվ ընտրության հաջորդ օրվանից սկսում են անիծել իրենց բախտը, իրենց երկիրը, իրենց պաշտոնյային եւ իրենք իրենց»,-Վանաձորում ՀՅԴ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի դահլիճում ասել է Դավիթ Լոքյանը։

Նրա խոսքով, քաղաքացիները չեն հասկանում ընտրությունների կարեւորությունը եւ այդ պատճառով է, որ լուրջ չեն վերաբերվում դրան:

«Մենք ինքներս չենք հասկանում, թե ինչքան կարեւոր է, որ մենք ԱԺ ուղարկենք լավագույն մասնագետներին, ովքեր կարող են խնդիրների լուծումն արագացնել մի քանի անգամ»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ