News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չի կարելի, որ զարգանա միայն Երեւանի կենտրոնը ու բոլոր կարեւոր բաները միայն այնտեղ կենտրոնացած լինեն՝ անհրաժեշտ է ապահովել ամբողջ մայրաքաղաքի համաչափ զարգացումը, որպեսզի քաղաքի ծայրամասերը ոչնչով չզիջեն կենտրոնին։ Այս մասին մարտի 26-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, ամբողջ մայրաքաղաքը պետք է համաչափ զարգանա, իսկ բոլոր մարդիկ՝ անկախ նրանից ապրում են փոքր բնակարաններում թե մեծ առանձնատներում, պետք է հավասարաչափ պաշտպանված լինեն օրենքով։

«Ոչ մեկի կինը, ոչ մեկի փեսան կամ ազգականրը չպետք է հնարավորություն ունենան հարստանալ իրենց պաշտոնի շնորհիվ։ Հակառակը, ժողովուրդը պետք է հարստանա, գյուղն ու փոքր բիզնեսը պետք է ստանան ապագան ու հնարավորությունները, իսկ արտագաղթի խնդիրը պետք է անցյալում թողնել»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այսօր Հայաստանի քաղաքացիների իրավունքները ոչ միայն պաշտպանված չեն, այլ նրանց՝ մասնավորապես դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին դարձնում են հանցակիցներ։ Թեկնածուն հիշեցրել է, որ ՕՐՕ դաշինքը պահանջում է ՀՀԿ-ին զրկել գալիք ընտրություններին մասնակցելու հնարավորությունից՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով այսօրվա դրությամբ առկա փաստերը միանգամայն բավարար են դրա համար։

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն արձանագրել է վարչական ռեսուրսը հօգուտ ՀՀԿ-ի օգտագործելու բազմաթիվ դեպքեր, մասնավորապես ավելի քան 100 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները կազմել են ընտրողների հատուկ ցուցակներ՝ հօգուտ Հայաստանի իշխանությունների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ