Հնդկաստանի Մանիպուր նահանգում ավտոբուսային պատահարի հետեւանքով առվնազն 10 մարդ է զոհվել, 25 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է PTI գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տեղեկությունները:
Դեպքը տեղի է ունեցել Սենապատի շրջանում: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գետը գլորվել:
Պատահարի պատճառը դեռեւս հայտնի չէ: Վիրավորներին մոտակա հիվանդանոցներն են տեղափոխել: Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են: