News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ Եվրամիությունն անհետանում է աշխարհի քաղաքական քարտեզի վրայից: Լիլում իր համախոհների հետ կայացած հանդիպմանը նա խոստացել է պաշտպանել Ֆրանսիան գլոբալիզացիայից, հաղորդում է Reurets գործակալությունը:

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրվելուց եւ Մեծ Բրիտանիայում հանրաքվեից հետո Ֆրանսիայի ընտրությունները լինելու են հերթական քայլը, որը նա բնութագրում է որպես «մարդկանց գլոբալ ապստամբություն»:

«Եվրամիությունը զոհվում է, քանի որ մարդկանց այն այլեւս պետք չէ: Հեգեմոնիաները դատապարտված են երկրի երեսից անհետանալու»,-հայտարարել է Լը Պենը:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ