News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիրակի Բուլղարիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Հերթական անգամ հաղթել է «Քաղաքացիներ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունը, որն իր ետեւում  երկու չավարտված մանդատ ունի:

Կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը exit-poll-ի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է նախարարների կաբինետի ձեւավորման դեպքում իրենց նախկին սխալները հաշվի առնելու պատրաստակամության մասին: Սակայն ժամանակը ցույց կտա՝ կկարողանա՞ քաղաքական այս ուժը հասնել իր երրորդ մանդատի ավարտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ընտրություններին մասնակցել է 13 կուսակցություն, 9 կոալիցիա եւ 21 նախաձեռնողական կոմիտե: Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝  ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.74%-ը կամ 2.9 մլն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ