News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման  մտադիր է ձեռնամուխ լինել իր հուշագրությանը, հաղորդում է Washington Post պարբերականը՝ վկայակոչելով նախկին առաջնորդի մերձավոր շրջապատի աղբյուրներին:

Ըստ պարբերականի՝ Օբաման մարտի կեսերին մեկնել է Թեթիարոա, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, որտեղ նախատեսում է  բավականին երկար մնալ եւ ձեռնամուխ լինել իր նախագահության շրջանի մասին հուշագրությանը:

Ավելի վաղ New York Times-ը հաղորդել էր, որ Penguin Random House հրատարակչությունը ստացել է նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ նրա տիկնոջ՝ Միշել Օբամայի հուշագրության հրատարակման իրավունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ