News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի իշխանությունները երկրի հյուսիս-արեւելյան Քվինսլենդ նահանգից հազարավոր մարդկանց են տարհանում՝ մոտեցող «Դեբբի» ցիկլոնի պատճառով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը:

Օդերեւութաբանները նախազգուշացրել են, որ փոթորիկը կարող է վատագույնը լինել 2011 թվականի ի վեր, երբ երկրին սպառնում էր «Յասի» արեւադարձային ցիկլոնը: Փոթորկին վտանգավորության երկրորդ աստիճան է տրվել:

Ակնկալվում է, որ երեքշաբթի առավոտյան փոթորիկը կուժեղանա՝ հասնելով վտանգավորության չորրորդ աստիճանի, իսկ քամու արագությունը ժամում 300 կմ-ի կհասնի:

Ավտոբուսներով ափամերձ Էր քաղաքից եւ հարեւան Հոում Հիլից տարհանում են մարդկանց, Բոուեն եւ Պրոսերփայն բնակավայրերում հատուկ ապաստարաններ են բացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ