News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կգլխավոր Սպիտակ տան նոր վարչությունը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը:

Այն կկոչվի «Սպիտակ տան ամերիկյան նորարարությունների վարչություն» եւ լայն լիազորություններ կունենա ու հաշվետու կլինի անմիջականորեն նախագահին: Վարչության հիմնական խնդիրներից մեկը կլինի պետության ղեկավարի վարչակազմ «թարմ հայացքներ» ներմուծումը:

«Պետությունը պետք է ղեկավարվի ամերիկյան մեծ ընկերություն նման: Մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի հաջողություն եւ արդյունավետություն ապահովել մեր հաճախորդների՝ մեր քաղաքացիների համար»,- հայտարարել է Քուշները:

Թրամփի փեսան ու նրա թիմը կկենտրոնանան տեխնոլոգիաների զարգացման եւ տարածման, ինչպես նաեւ 1 տրլն դոլարի չափով ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագահի ծրագրի ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ