News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոռեցի մի խումբ երիտասարդներ Վանաձորում նախաձեռնել եւ իրականացնում են «Խոսուն պատեր» նախագիծը, որի շրջանակներում Վանաձորի շենքերի պատերին հայտնվում են լոռեցի գրողների, ճարտարապետների ու մշակութային գործիչների դիմանկարները: Երիտասարդների ջանքերով պատերին նկարվել են նաեւ ՏԻՄ օրենքի այնպիսի կետեր, որոնք օգտակար են բոլորին:

Մարտի 26-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը եւ մի խումբ ուսանողներ միացել են «Խոսուն Պատեր» նախագծին:

Նախագծի ղեկավար Թաթուլ Ղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում խոսելով նախագծի մասին, նշեց, որ ծրագիրն իր մեջ ներառում է երկու ճյուղ՝ իրավական եւ կրթամշակութային. «Իրավականն իր մեջ ներառում է կոչ-գրություններ ՏԻՄ օրենքի վերաբերյալ, իսկ կրթամշակութայինը՝ հայտնի լոռեցիների դիմանկարներ»:

«Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի ղեկավար Վահե ԽԱչիկյանի խոսքով՝ բնակիչները դրական են արձագանքել իրականացվող նախագծին, թեեւ եղել են նաեւ մարդիկ, որոնք այս ամենը կապել են ընտրական պրոցեսների հետ:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ Ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանի խոսքով՝ երբ երիտասարդները ներկայացրել են ծրագիրը, քաղաքապետարանը անմիջապես դրական է արձագանքել: Քաղաքի գլխավոր ճարտարապետը հույս է հայտնում, որ նախագիծը շարունակական կլինի:

Նշենք, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Նախագծին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաեւ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետական» խմբակցությունները եւ քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ պարոն Աբովյանը: Ծրագրի իրականացմանն աջակցում է «Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի ջանքերով:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ