News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության  «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հրապարակումը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ի գրասենյակը, որտեղ նաեւ ասվում է.

«Ուսումնասիրվել են նաեւ այն ձայնագրությունները, որոնք կազմակերպության պնդմամբ` արտացոլում են հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսային խոսակցությունները:

Անհանգստացնող է, որ քաղաքացիական հասարակության կառույցի հրապարակած ուսումնասիրությունը եւ ձայնագրությունները վերաբերում են հանրակրթական հաստատություններին ու դրանց տնօրեններին: Այս հանգամանքը հատկապես կարեւոր է այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում ընթանում է կարեւորագույն ժողովրդավարական գործընթաց, որի նկատմամաբ հանրային վսհատությունն ունի հիմնարար նշանակություն:

Սա առաջնահերթ նշանակում է, որ այդ բոլոր տվյալները պետք է դառնան մանրամասն ստուգման առարկա օրենքով նախատեսված ընթացակարգի շրջանակում՝ հնարավոր ամենասեղմ ժամկետներում: Այդ ընթացակարգը պետք է լինի թափանցիկ, իսկ արդյունքը՝ հրապարակային: Հատկապես հաշվի առնելով, որ հարցն առնչվում է դպրոցներին եւ մանկապարտեզներին՝ բոլոր գնահատականները պետք է հիմնված լինեն արդյունքի վրա:

Այս առումով, կարեւոր է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նախաձեռնումը: Հարուցված վարույթի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ու տեղեկություններ ստանալու պահանջով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ հարցում է ուղարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ի գիտություն է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հաղորդումն այն մասին, որ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության  հրապարակումն ու ձայնագրությունները: Դատախազություն նույնպես կուղարկվի հարցում՝ կապված քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման հետ:

Իրավասու մարմինների կողմից ստուգման ընթացակարգերի իրականացումն ապահովելու նկատմամբ ցուցաբերվելու է հետեւողականություն՝ օրենքով Պաշտպանին վերապահված կարգավիճակի շրջանակում»:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել է հանրապետության բոլոր մարզերը եւ Երեւանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցի եւ 30 մանկապարտեզի տնօրենների հետ զրույցների մանրամասներ, թե ինչպես են ցուցակներ հավաքագրում ՀՀԿ-ի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ