ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի բնակիչը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել՝ իր շան հետ դաժան վերաբերմունքի համար, հաղորդում է Associated Press-ը։
Ուիլյամ Դոդսոնը կենդանու դունչը փակել է կպչուն ժապավենով, ինչի արդյունքում այն ուռել է, իսկ լեզուն՝ սեւացել՝ արյան շրջանառության բացակայության պատճառով։ Քեյթլին անունով շնիկին շատ ծանր վիճակում հայտնաբերել են 2015-ին։ Veterinarians at the Animal Society-ի աշխատակիցնեերը 36 ժամ են ծախսել՝ կպչուն ժապավենը հանելու համար։
Շրջանային դատավոր Մարքլի Դենիսը առավելագույն պատիժ է սահմանել 42-ամյա Դոդսոնին։ Դատավորը նրա գործողությունները բնութագրել է որպես «դժոխք երկրի վրա»։