News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոստիկանության, ԱԱԾ-ի ու բանակի ծառայողների շատ մեծ թիվ «Ելք» դաշինքի օգտին է քվեարկելու: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, Մասիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ելք» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Մարաթոնյան վազը գիտեք չէ, 42 կմ է: Ասենք վազում, վազում ենք, հասել ենք 30-րդ կմ-ին: Ու կողքից ասում են. «Ախպեր, որ էդքան վազում ես, ի՞նչ ա եղել, վազում, վազում ես, հլա տեղ չես հասել»: Հա, տեղ չենք հասել, որովհետեւ դեռ 12 կմ կա: Հիմա եթե այդ վազքի մեջ մի բաժակ ջուր մեզ տալիս եք, երկու հատ ծափ եք տալիս, մի հատ էլ ձայն եք տալիս, մարդու էներգիան բարձրանում է, մարդը հասկանում է, որ աջակիցներ ունի: Ֆուտբոլում ասում են՝ հանդիսատեսը 12-րդ խաղացողն է: հիմա դուք դառնո՞ւմ եք 12-րդ խաղացողը, թե չէ»:

Մասիսցիներից մեկի դիտարկմանը, թե ամեն ինչ ճիշտ եք ասում, բայց ՀՀԿ-ի ռեսուրսը մեծ է՝ բանակ, ոստիկանություն, Փաշինյանն արձագանքեց. «Մի քիչ սիրուն էլ չի լինում ասել, բայց ռեժիմը խուճապի մեջ է: Ես համոզված եմ, որ ոստիկանության, ԱԱԾ-ի ու բանակի ծառայողների շատ մեծ թիվ մեր օգտին է քվեարկելու: Ես դրանում համոզված եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ