News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ մարտի 27-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղում կոչ արեց քաղաքացիներին ապրիլի 2-ին «ոչ» ասել իշխանություններին: Նա նշեց, որ այսօրվա իշխանությունները թալանում են ժողովրդին, ամեն ինչ անում, որպեսզի ժողովուրդն արտագաղթի, իսկ երկրում մնացածներն էլ ապրեն նպաստի հույսով:

«Էս իշխանությունը ձեզ թալանել է, ձեր ամուսիններին, որդիներին սարքել ա Ռուսաստանում ապրող տաջիկ, ամեն ինչ արել, որ աժանապատիվ ապրող քաղաքացի չունենանք, որովհետեւ իրենց պետք է ուղղակի նպաստ ստացող սուբյեկտ»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, իշխանությունները քաղաքացիներին գլխաքանակով է հաշվում, որն էլ ապացուցում է, որ ժողովրդին իշխանությունն ընկալում է որպես իրն ձայն տվող սուբյեկտ:

«Իրենք իրենց մեջ խոսելիս ձեզ գլխաքանակով են հաշվում, ասում են՝ այս գյուղում 20 գլուխ արդեն գնել ենք: Ինձ համար ցավ է, որ իմ եվրոպացի գործընկերն ասում է, որ մեր ժողովուրդը կարծես թե ստոկհոլմյան սինդրոմով է տառապում, որ իրեն պատանդ վերցնողին խղճում ու պաշտպանում է: Բա մենք այդ ազգն ե՞նք, որը լիզում է ստրկատիրոջ ձեռքը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ