News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ եւ ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել նաեւ ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչներին: Բնապահպանության վարչությանը հանձնարարվել է նախապես որոշակիացնել այն տարածքները, որտեղ պետք է կազմակերպվեն կենտրոնացված ծառատունկերը:

Ընթացիկ աշխատանքներին զուգահեռ հանձնարարվել է ոռոգման ցանցը եւս նախապատրաստել գործարկման, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում պահել մաքրվող ու բարեկարգվող տարածքների հետագա խնամքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ