News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարտի 25-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի վերին երրորդականի քերծվածք, ձախ ոտնաթաթի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում` Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի դիմաց, վրաերթի հետեւանքով:

Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի դիմաց ճանապարհի երթեւեկելի գոտում իրեն անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել, որից հետո անծանոթ երիտասարդներ իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 21.30-ին, 34-ամյա մի տղամարդ կամավոր ներկայացել է բաժին եւ հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, որից հետո վախենալով մոտենալ տուժողին, նրա հետեւից գնացել է հիվանդանոց, տեղեկանալով վիճակի բարվոք լինելու մասին եւ ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ