News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մինսկում սկսվում են մարտի 25-ին եւ 26-ին Կամքի օրվա կապակցությամբ չթույլատրված ակցիաների ժամանակ ձերբակալվածների զանգվածային դատավարությունները։ Նման դատավարություններն ավանդաբար տեղի են ունենում հետեւյալ սցենարով՝ ձերբակալվածները «մեկ օրվա» պատիժ են ստանում իրավախախտման համար՝ 23.34 հոդվածի 1-ին մասով (Կազմակերպության կամ զանգվածային միջոցառման ժամանակ կարգուկանոնի խախտում) եւ 23.4 հոդվածով հոդվածով (Պաշտոնատար անձի պահանջով օրենքին չհնազանադվելը), ինչպես նաեւ 17.1 հոդվածով՝ մանր խուլիգանություն։ Որպես վկա հանդես են գալիս ՕՄՕՆ-ի աշխատակիցները, հաղորդում է TUT.by-ը։

Ըստ իրավապաշտպանների՝ շաբաթ երեկոյան հայտնի էր ակցիայի ժամանակ ավելի քան 700 կալանավորվածի մասին։ Շաբաթ երեկոյան մարդկանց սկսել են բաց թողնել մեկուսարաններից՝ մի մասին՝ մինչ դատավարությունը՝ արձանագրություն կազմելուց հետո, մյուս մասին՝ ուղղակի տուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ