News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀԿ–ական նախկին պատգամավոր,  Գեղարքունիքի մարզում ՀՀԿ պատգամավորության թեկնածու Տիգրան Արզաքանցյանը պնդում է, թե կարող է Մադոննային ու Շակիրային հրավիրել  Գավառ իր ընտրողներին զվարճացնելու, սակայն սոցիալական ծանր վիճակը տեսնելով՝ իրեն թույլ չի տալիս։

NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ռուսաստանյան աստղերի  հետ  մտերիմ կապերն անգամ այս անգամ գործի չի դրել ընտրողներին գրավելու համար,  աշխատում է տեղական շոուբիզնեսի մասշտաբով։

«Ես ֆինանսական հարցերի խնդիր չունեմ, վաղն էլ կարամ Մադոննային հրավիրեմ կամ Շակիրային, իրանց հետ նորմալ հարաբերություններ ունեմ։  Իմ ծնունդին ներկա եղեր են տարբեր մարդիկ, այլ մեծ առիթներով... ես ընկերական հարաբերություններ ունեմ, հիմա էլ կարամ Մադոննային, Շակիրային բերեմ,  բայց բերեմ էս սոցիալական մեղք վիճակում մարդկանց գժվցնե՞մ, հո ես խելառ չեմ։ Մեր հայկական մշակույթի զբաղվող արտիստներին եմ  էս անգամ բերել»,-ասաց նա:

Անդրադառնալով ընտրողների համակրանքին արժանանալու իր մեթոդներին՝  Տիգրան  Արզաքանցյանը նշեց, որ ընտրողների հետ անհատապես չի աշխատում, այլ ըստ սոցիալական խմբերի, որոնց հետ աշխատանքներն իր մոր ղեկավարած  հիմնադրամը վաղուց է սկսել։

Նա, աշխատանքային իր մեթոդներից ելնելով՝ նեղսրտում է, որ իր համար վտանգավոր մրցակից են համարում Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին, ով սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քրոջ դուստրն է։. «Ես Հակոբյանների ընտանիքի հետ միշտ իմ ընկերությունը, բարեկամությունը պահեր եմ, մանավանդ տիկին Հրանուշի հետ, որը հարգված մարդ է: Ռուզանի հետ քիչ եմ շփվե, ինքը իմ մանկության ընկերոջ կինն ա, հարգանքով եմ վերաբերում շատ, իմ համար լավ անձնավորություն ա, բայց մենք տարբեր մարդիկ ենք, ինքը ուսման ոլորտի մարդ ա, ես գործի մարդ եմ, շատ գործեր եմ արե, Քեվեռում ու Հայաստանով մեկ  արեր եմ, ինչ կարացեր եմ։ Ես անհատական մարդկանց հետ չեմ աշխատում, ես հո՞ բարիկենդանը չեմ,  ասեմ, որ իմանաք։ Ես ունեմ օրինական հիմնադրամ, որի գործադիր տնօրենն իմ մայրիկն է, ու սոցիալական  կարիք ունեցող ընտանիքների ցուցակ վերցրեր ենք մարզպետերանից ու մարդիկ մեզ դիմեր են տարբեր առիթներով՝ ուսման վարձ, առողջության համար, պատերազմի հաշմանդամներին անձամբ....  ու  նաեւ տարբեր տեսակի միջոցառումներ ավանադական բոլոր տոները արեր ենք մեր հիմնադրամով»։

Ինչ վերաբերում է ՀՀԿ–ականների միջեւ թեժ ընտրապայքարին, միմյանց ձայներ խլելուն, Արզաքանցյանն ասաց՝ «մի կտոր հաց կիսելով»  թիմակիցների հետ՝ նախապես փորձել է կանխել «մրցաշարի» ընթացքում սպասվող հնարավոր բախումները. «Իմ համար տհաճ ա, որ մարդիկ իրար մեջ են անցկացնում մրցաշարը, մրցույթը, եւ էդ առաջադրված 11 հոգուց ես մի երեք հոգու էի ճանաչում, հենց առաջին օրը կազմակերպեցի մե կտոր հաց կիսենք ծանոթանանք, որ իրար հետ մարդկային ձեւով թիմի աշխատանք կատարենք՝ իրար դեմ չմրցելով։ Բացի պատգամավոր Հակոբ Հակոբյանից ու երեք կին թեկնածուից՝ բոլորը մասնակցում էին»,–ասաց Արզաքանցյանը՝ նշելով, որ բոլորի ընտրական տարածք էլ քարոզարշավ իրականացրել  է ու շարունակելու է։ 

«Ես մարզպետի մոտ ժողով ենք արել կուսակցության գրասենյակում, որտեղ կային 10 թեկնածու ու ես բոլորին ասեցի՝ բոլոր տեղեր մտնելու եմ, հիմիկվանից զգուշացնում եմ, որ հետո չասեն՝  խի ա մտել Մարտունի, խի ա մտել Սեւան, Վարդենիս։ Ես երբ որ ասեցի՝ մե քանիսը վատ զգացին, բայց պետք է մտածեն թմի մասին, ոչ թե իրանց մասին, եթե իրանք ՀՀԿ–ական են։  Ասել եմ՝ խնդրեմ,  Քեվեռի դռները միշտ բաց ա»,-ընդգծեց ՀՀԿ-ական թեկնածուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ