News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Տվերի շրջանային դատարանը ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն տուգանել է 20 հազար ռուբլով, հայտնում է «Դոժդը»:

Նավալնուն մեղավոր են ճանաչել Մոսկվայում չարտոնված զանգվածային ակցիա կազմակերպելու համար: Դատարանը քաղաքական գործչին մեղավոր է ճանաչել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.2.2 հոդվածի 1-ին մասով (հրապարակային միջոցառում չհամարվող զանգվածային միաժամանակյա ներկայության եւ (կամ) հասարակական վայրերում քաղաքացիների տեղափոխության կազմակերպումը, նման գործողությունների հրապարակային կոչերը, նաեւ դրանց մասնակցությունը, եթե դրանք առաջացրել են հասարակական կարգի խախտում):

Տվերի դատարանը Նավալնու դեմ երկու մեղադրանք է քննում: Նրան առաջադրվել է նաեւ ոստիկանության աշխատողի օրինական պահանջին չենթարկվելու մեղադրանք: Դատական նիստի ժամանակ Նավալնին խնդրել է դատարան կանչել երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: «Ես ցանկանում եմ դատարան կանչել երեկվա հանրահավաքի իրական կազմակերպչին: Նա կարող է բացատրել, թե երեկ ինչու էր այդքան թվով մարդ փողոց դուրս եկել»,- նշել է Նավալնին:

Նրա փաստաբան Օլգա Միխայլովան բացահայտել է ոստիկանության կողմից Նավալնու ձերբակալության արձանագրության վերաշարադրումը: Ոստիկանները հասկանում էին, որ Նավալնուն ապօրինի են ձերբակալում, այդ պատճառով արձանագրությունը կեղծել են, պնդել է քաղաքական գործչի պաշտպանը: Նախնական արձանագրության մեջ միջոցառումը հրապարակային է համարվել, բայց հիմա նրան տարերային երթի կազմակերպման մեղադրանք վերագրվում, որի համար վարչական կալանք է նախատեսված, պարզաբանել է փաստաբանը:

Մարտի 26-ին Մոսկվայում կոռուպցիայի դեմ չարտոնված բողոքի ակցիա է անցկացվել: Ոստիկանության տվյալներով՝  ակցիային մասնակցել է մոտ 7-8 հազար մարդ: Ձերբակալվածների թիվը 1000 մարդուց անցնում է: Նավալնիին ձերբակալել են ակցիան սկսվելուց 20 րոպե հետո՝ մետրոյի «Մայակովսկի» կայարանի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Յուլյա Նավալնայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. անհնար է Պուտինին ցավեցնել եւս մեկ բանաձեւով
Պուտինին անհնար է ցավեցնել եւս մեկ բանաձեւով...
Ամենաշատ