News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ մարտի 27-ին, գառնեցիների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել երեխաներին հանել այն դպրոցներից, որոնց տնօրենները Հայաստանի հանրապետական կուսակցության համար ձայներ են հավաքել:

«Հիմա ո՞նց ենք մենք մեր երեխաներին վստահում այդ տնօրեններին, այդ կրիմինալ հանցագործներին, որովհետեւ ինձ համար տարբերություն չկա՝ ընտրակեղծարարը բարձրագույն կրթություն ստացած դպրոցի տնօրե՞ն է, թե՞ թաղի խուժան կրիմինալ, ես այդ երկուսի մեջ հավասարության նշան եմ դնում եւ կոչ եմ անում՝ հանել ձեր երեխաներին դպրոցներից, ովքեր այդ կրիմինալների դպրոցներում են սովորում, որովհետեւ մենք մեր երեխաներին չենք տվել, որպեսզի նրանց ծնողների վրա բռնություն գործադրեն: Համոզված եմ, որ այդ տնօրեններին էլ են պարտադրել լինել հանցագործ, կրիմինալ, ասել են՝ եթե չբերեք այդ ցուցակները, կհանենք պաշտոնից, որովհետեւ պաշտոնն իրենք համարում են  նվեր»,-ասել է նա:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել է հանրապետության բոլոր մարզերը եւ Երեւանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցի եւ 30 մանկապարտեզի տնօրենների հետ զրույցների մանրամասներ, թե ինչպես են ցուցակներ հավաքագրում ՀՀԿ-ի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ