News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն ծրագրել է 3 մլրդ եվրո տրամադրել իր արբանյակային ծրագրերի կատարելագործման եւ համակարգչային տեխնոլոգիաների զարգացման համար, այդ թվում՝ կիբերպաշտպանության բարելավման համար, հայտնում է Reuters-ը:

Գործակալության տեղեկություններով՝ այս գումարի մեծ մասը (1,7 մլրդ եվրո) կծախսվի արբանյակային կապի բարելավման վրա՝ զորքերի, նավերի եւ անօդաչու թռչող սարքերի լավագույն աջակցության համար: 800 մլն եվրո կհատկացվի համակարգչային համակարգերի կատարելագործման նպատակով, որոնք պատասխանատու են ՀՀՊ եւ ՀՕՊ կառավարման համար: Կիբերսպառնալիքներից պաշտպանությունն ամրապնդելու համար կհատկացվի 71 մլն եվրո:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի 2016 թվականին ՆԱՏՕ-ի անվտանգության եւ գործունեության մասին զեկույցի համաձայն՝ բացի ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ի 27 երկրների ռազմական միջին ծախսերը անցյալ տարվա համեմատությամբ աճել են 3,8 տոկոսով եւ կազմել են նրանց ՀՆԱ-ի 1,47 տոկոսը: ՆԱՏՕ-ի բյուջեում ԱՄՆ-ի բաժինը 2016 թվականին կազմել է 45,9 տոկոս, ընդ որում՝ ՆԱՏՕ-ի 28 երկրների պաշտպանական ծախսերի ընդհանուր ծավալը անցյալ տարի կազմել է 892 մլրդ դոլար՝ 2010-ին ֆիքսված գներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ