News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համակարգում անփոխարինելի մարդիկ չեն լինում։ Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը՝ խոսելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունների մասին Արցախում եւ այն հարցի մասին, թե արդյոք միայն նա կարող է լուծել Արցախի խնդիրն ու ապահովել Հայաստանի անվտանգությունը։

«Քանի որ Սահմանադրության՝ մեզ հատկացրած հնարավորությունների շրջանակներում մենք գնում ենք դեպի նոր իշխանության ձեւավորում, ըստ էության ապացուցում ենք, որ իշխանության փոփոխություն է անհրաժեշտ։ Իշխանություններին տարիներ շարունակ թվացել է, որ միայն իրենք են ճիշտ», - նշել է Օհանյանը։

Նրա խոսքով՝ այսօր իշխանության ցանկացած ուժ կարող է լուծել Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրը։ «Դա այն բանի արդյունքն է, որ հայկական բանակը կայացած կառույց է, ու ես հպարտանում եմ դրանով։ Ոչ ոք չի կարող ասել, թե զրոյից է ստեղծել հայկական բանակը՝ ինչպես ասվում է ժամանակ առ ժամանակ։ Յուրաքանչյուրս մեր դերն ունենք այդ գործում», - հավելել է Սեյրան Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ