News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի սննդամթերքի անվտանգության ոլորտում լիազոր մարմնի պատվիրակությունը Հայաստանում քննարկել է մեղրի արտահանման հնարավորությունը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ծառայության պետ Իշխան Կարապետյանն ընդունել է Հայաստանում գտնվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, զննության եւ կարանտինի գլխավոր ադմինիստրացիայի պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության վերահսկողության վարչության պետի տեղակալ Խինֆա Դուի գլխավորությամբ:  Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ՉԺՀ դեսպանության առեւտրատնտեսական խորհրդական Վանգ Հոնգլիանգը, ինչպես նաեւ ՍԱՊԾ պաշտոնյաներ:

Չինաստանի գործընկեր կառույցի պատվիրակության այցի նպատակն է տեղում ծանոթանալ հայկական մեղրի եւ մեղվաբուծական մթերքի արտադրության պայմաններին ու որակին՝ հեռանկարում ունենալով դրանք Չինաստան ներկրելու ծրագիր: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ողջունելով հյուրերին, կարեւոր է համարել սննդամթերքի անվտանգությունն ապահովող երկու երկրների լիազոր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու մասնագետների միջեւ շփումները՝ առանձին խմբերի ապրանքների արտահանմանը խթան հանդիսանալու տեսանկյունից:  Նա նաեւ նկատել է, որ Հայաստանն ունի ոչ միայն մեղրի, այլ նաեւ սննդամթերքի այլ տեսակների արտահանման մեծ ներուժ եւ արտաքին շուկայում մրցունակ ու անվտանգ արտադրանք:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ներկրման եւ արտահանման ընթացակարգերը, ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկման մեխանիզմները: Նախանշվել են նաեւ առաջիկա օրերին համատեղ աշխատանքի ուղղություններն ու ժամանակացույցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ