News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե այն մարդիկ, որոնք մեզ առերես ասում են, որ մեր օգտին են քվեարկելու, եթե գոնե կեսը մեր օգտին քվեարկի,  ապա մենք ընտրություններում հաղթում ենք: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, Արարատի մարզում քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, քարոզարշավի ընթացքում տանիքներին բարձրանալը մարդկանց համար շատ ավելի լսելի դառնալու անհրաժեշտությամբ է պայմանավորված. «Դա օգնում է նաեւ, որ ձայնալարերի օգտագործումը որոշ տոկոսով կրճատենք, այսինքն եթե 4 շենքի համար առանձին պետք է խոսեի, ապա տանիքների օգնում են միանգամից ուղիղ կապի դուրս գալ»:

«Ելք» դաշինքի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Զ. Սարգսյանն էլ նշեց. «Ես չեմ կարողանում բարձրախոսով խոսել, ես ավելի շատ ելույթի մարդ եմ, հանրահավաքների, միտինգների, նիստերի եւ հարցազրույցներն են իմը: Քանի որ Նիկոլն է այդ ամենում լավը, ինչպես ասում են, եթե ամենալավ մորթ անողը Ռեվազն է, բա ինչի ես անեմ»:

Նրա խոսքով, Արարատի մարզում իրենց քարոզարշավի ակնկալիքները մեշ են. «Մենք այստեղ ունենք շատ լավ թեկնածուներ, թե երիտասարդների մեջ, թե նախկինում ընտրություններին մասնակցած թեկնածուների, որոնք մինչեւ 12.000 ձայն են հավաքել եւ կարծում եմ, որ մենք լավ թիմ ունենք ու լուրջ հաջողությունների կհասնենք այս ընտրություններում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ