Քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: