News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքում քարոզչքության վերաբերյալ դրույթներում հստակ տերմին չկա, որ ցուցակագրումն արգելվում է, բայց կան քարոզչության կանոններ եւ որոշակի սահմանափակումներ ու արգելքներ, որոնք նախատեսված են քարոզչություն իրականացնող անձանց համար: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների կողմից ընտրողների ցուցակագրման փաստին:

«Տեղի է ունեցել խախտում՝ ընտրողների ազատ կամքի վրա ազդեցության տեսնակյունից, սակայն խնդիրը բարդանում այնքանով, որ «Ընտրական օրենսգրքի» քարոզչության վերաբերյալ դրույթներում հստակ տերմին չկա, որ ցուցակագրումն արգելվում է: Միեւնույն ժամանակ թեպետ մանկավարժները քարոզչության համար արգելված սուբյեկտ չեն, բայց իրենց լիազորությունն իրականացնելիս նրանք չեն կարող զբաղվել քարոզչությամբ: Կարող են ասել, որ քարոզչություն չեն իրականացրել, այլ, ինչպես ՀՀԿ-ն է ասում՝ մոբիլիզացրել են իրենց ընտրազանգվածին: Բայց կա քրեական պատասխանատվություն ընտրողի կամքի վրա ազդելու համար», - ասաց նա՝ հավելելով, որ մանկավարժները, ունենալով ծնողական համայնքի հետ որոշակի հարաբերություններ, արդեն իսկ իրենց դիրքով կարող են ազդել ընտրողի ազատ կամքի վրա:

«Ես այստեղ գտնում եմ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ», - ասաց նա՝ հավելելով, որ օրենսդրությունում հստակություն չկա, թե ինչ պատիժ է հասնում քարոզչության ընթացքում խախտումների համար:

Նշենք, որ հրապարակված փաստերի հիման վրա «Ելք» դաշինքն արդեն դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ իշխող ՀՀԿ-ի քարոզարշավի կասեցման համար: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, մեկանաբանելով այդ դիմումը, նշել է, որ որեւէ հիմք ՀՀԿ-ի մասնակցությունն այս ընտրություններում չեղյալ համարելու համար չկան:

Այս հայտարարությունը Հերիքնազ Տիգրանյանը որակեց որպես ԿԸՀ-ի ազատ դիրքորոշման արտահայտման կանխում եւ դատարան դիմելու իրավունքի կաշկանդում: «Պետք չէր շտապել, դրա համար կան իրավասու մարմիններ: Չտրվեց հնարավորություն, որ իրավասու մարմինները տան այդ գնահատականը: Դավիթ Հարությունյանի՝ ժամանակից առաջ ընկնելն ուղղակի ցուցում էր ԿԸՀ-ին եւ դատարանին», - ասաց Տիգրանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ հրապարակեց 114 ձայնագրություններ դպրոցների եւ մանկապատրեզների տնօրենների հետ, որոնցում նրանք մանրամասն պատմել են ՀՀԿ-ի օգտին իրենց հավաքագրած ցուցակների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ