News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Տվերսկոս շրջանային դատարանը 15 օրով կալանավորել է Ալեքսեյ Նավալնուն, հայտնում է «Դոժդ»-ը ։ Նավալնում մեղավոր են ճանաչել ոստիկանի օրինական կարգադրությանը չհնազանդվելու մեջ։ Մինչ այդ դատարանը քաղաքական գործչին տուգանել էր 20 հազար ռուբլով՝ ոչ հանրային միջոցառում կազմակերպելու համար։

Դատական նիստի ժամանակ Նավալնին խնդրել էր դատարան կանչել վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին։ «Ես ուզում եմ դատարան կանչել երեկվա հանրահավաքի իրական կազմակերպչին։ Նա կկարողանա բացատրել, թե ինչու էին այդքան շատ մարդիկ դուրս եկել փողոց»,- ասել էր Նավալնին։

Նավալնուն ձերբակալել են նախօրեին կոռուպցիայի դեմ չարտոնված հանրահավաքի ժամանակ, որին մասնակցել է 7-8 հազար մարդ։ Ձերբակալվածների թիվը գերազանցում է հազարը։

Ռուսաստանի շատ քաղաքներում ակցիաների անցկացման համար առիթ էր դարձել Նավալնու հիմնադրամի հետաքննությունը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մասին, որը վստահեցնում է, որ Մեդվեդեւը դրածո վստահված անձանց ու հիմնադրամների միջոցով մի քանի առանձնատուն ունի Ռուսաստանում, նաեւ առագաստանավեր, ագրոհամալիրներ ու գինու գործարաններ Ռուսաստանում ու Իտալիայում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Յուլյա Նավալնայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. անհնար է Պուտինին ցավեցնել եւս մեկ բանաձեւով
Պուտինին անհնար է ցավեցնել եւս մեկ բանաձեւով...
Ամենաշատ