News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Թեկնածուները հանուն ազգային միասնականության» կատալոնական անջատողական կուսակցության մոտ 50 երիտասարդ համախոհներ Բարսելոնայում արգելափակել են պահպանողական Ժողովրդական կուսակցության գրասենյակի մուտքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պարբերականի տվյալներով, ակցիայի մասնակիցները «Արրան» ձախ կազմակերպության անդամներն են, որոնք կողմ են Իսպանիայից Կատալոնիայի անկախացմանը։ Հավաքվածների ձեռքին պաստառ էր, որի վրա գրված էր «Ինքնորոշումը բանակցությունների առարկա չէ․ հանրաքվե այո կամ այո»

Իսկ Կատալոնիայի պահպանողականների առաջնորդ Գարսիա Ալբիոլը քննադատել է ակտիվիստների գործողությունները։ Նրա խոսքով «Հանուն ազգային միասնականության» կուսակցությունը վատագույնն է կատալոնյան հասարակության մեջ։ «Չնայած այն բռնություններին, որոնց դիմում են նրանք, նրանց չի հաջողվի ոչ վախեցնել մեզ, ոչ էլ ստիպել, որ լռենք»,- ասել է նա։

Կատալոնիայի խորհրդարանը մարտի 22-ին հաստատել է շրջանի անկախացման մասին հանրաքվեի կազմակերպման նպատակով միջոցների հնարավոր հատկացման մասին որոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ