News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում, բայց ոչ մեկ ամիս հետո, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել Մոսկվայում կամ որեւէ այլ վայրում, որ նախապատրաստեն նախագահների հանդիպման հիմքը: Մարտի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը՝ պատասխանելով NEWS.am-ի այն հարցին, թե կոնկրետ պայմանավորվածություն կա՞ կապված բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման հետ: 

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ներառյալ իրենց երկրների քաղաքական ղեկավարությունը, մշտապես աշխատում են ճիշտ պայմաններ գտնելու շուրջ, որպեսզի ԱԳ նախարարները կամ նույնիսկ նախագահները մեկ սեղանի շուրջ նստեն: «Ներկայումս գործընթացը ընթանում է, եւ դա գաղտնիք չէ: Դուք գիտեք, որ երկու նախարարներն էլ առանձին-առանձին Մոսկվայում հանդիպել են: Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում ԱԳ նախարարները կկարողանան հանդիպել Մոսկվայում կամ որեւէ այլ վայրում, որպեսզի նախապատրաստեն նախագահների հանդիպման հիմքը»,- ասաց Հոգլանդը:    

Ի պատասխան NEWS.am-ի այն հարցին, թե բանակցային գործընթացի վերականգնման հեռանկարներ տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով Բաքվի շարունակվող ռազմական հռետորաբանությունը եւ հիմնախնդրի խաղաղ կարգավորումից հրաժարվելը, Ռիչարդ Հոգլանդը նշեց. «Դա դիվանագիտական գործընթացի մասն է: Մեր, որպես համանախագահների, աշխատանքը տվյալ պահին այն է, որ խոսում ենք բոլոր խաղացողների հետ: Իսկ վաղը կլինենք Լեռնային Ղարաբաղում, Ստեփանակերտում կհանդիպենք Ղարաբաղի իշխանությունների հետ, ցանկանում ենք համոզված լինել, որ բոլորը տեղյակ են, թե ինչ տարբերակներ կան, քանի որ բանակցությունները վերականգնելու պահը եկել է: Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը դառնա այս «թեժ» հարցի լուծումը: Բռնությունը պատասխան չէ: Բռնությունը ընտանիքներ է կործանում, բռնությունը վնաս է պատճառում տնտեսությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ