Երբեմն քաղաքական պատճառներով այս կամ այն առաջնորդը հայտարարում է ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի հնարավորության մասին, իսկ մյուս կողմն էլ պատասխանում է․ «մենք նույնպես կպայքարենք»։ Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ պատասխանելով այն հարցին, արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հնչել են վստահեցումներ, որ այս տարվա ապրիլին սահմանին իրավիճակը չի սրվի ։
Սակայն, դիվանագետի խոսքով, այդ հայտարարությունները պետք է մնան միայն հայտարարություններ ու ոչ մի դեպքում չպետք է գործողությունների վերածվեն։ «Ու դա այն է, ինչ մենք փորձում ենք անել հենց հիմա, ձգտելով ուղի գտնել խնդրի լուծման համար»,- հավելել է Ռիչարդ Հոգլանդը։