News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Թիմո Սոինին ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության եւ Ֆինլանդիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում գոհունակությամբ նշում է, որ Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունները հիմնված են վստահության եւ հարգանքի բարձր մակարդակի վրա:

Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Ֆինլանդիայի հետ համագործակցությանը: Նախորդ քսանհինգ տարիների ընթացքում մեր գործընկերությունը զարգացել է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծում է, որ մենք արժեւորում ենք համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ մեր ներդրումը բերելու գլոբալ ջանքերին՝ լուծումներ գտնելու ընդհանուր մարտահրավերներին եւ սպառնալիքներին:

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժի միայն մի մասն է դեռ օգտագործվել, եւ համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով մեր պետությունների միջեւ գործընկերությունն առավել կամրապնդվի եւ կընդլայնվի:

Թիմո Սոինին իր ուղերձում նշում է, որ Ֆինլանդիան եւ Հայաստանը ունեն երկարատեւ բարեկամական կապեր: Ֆինլանդիայի արտգործնախարարը շեշտում է, որ ավելի քան երկու տասնամյակի ընթացքում մեր երկկողմ համագործակցությունը ընդհանուր ձեռքբերումներ է ապահովել, եւ առկա են բոլոր պատճառները՝ դրանով հպարտանալու համար:

Նախարար Սոինին ընդգծում է, որ Ֆինլանդիան ցանկանում է առավել ամրապնդել Հայաստանի հետ իր բարեկամական հարաբերությունները:

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրում է Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակումը: Նախարար Սոինին վստահություն է հայտնում, որ նոր համաձայնագիրն առավել կամրապնդի Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների խորացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ