News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Տվյալ պահին Արցախի հարցի շուրջ բանակցային սեղանին համընդհանուր ծրագիր կա, բայց ես այն «Լավրովի ծրագիր» չէի անվանի։ Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք գոյություն ունի, այսպես կոչված, «Լավրովի ծրագիրը», եւ ինչպիսին են դրա մանրամասները։

Նրա խոսքով՝ քննարկվում է 3 մասից բաղկացած ծրագիրը։   «Տեղին չի լինի, եթե ես ներկայացնեմ այդ ծրագրի մանրամասները։ Այդ ծրագրի վերաբերյալ բանակցություններ վարող երկու կողմերն էլ դեռեւս պետք է աշխատեն առանձին հարցերի շուրջ։ Եւ դիվանագիտության մեջ, ինչպես խաղում, հնարավոր չէ սեղանին դնել բոլոր խաղաքարտերը։ Հնարավոր է, ծրագրի ինչ-որ մի հատված փոփոխվի, հենց այդ պատճառով մենք չենք խոսում մանրամասների մասին», - հավելել է Ռիչարդ Հոգլանդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ