News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները հայտարարել է ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննության շրջանակներում Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի հարցերին պատասխանելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչին:

«Նախընտրական արշավի եւ անցումային շրջանում Քուշները եղել է արտասահմանյան կառավարությունների եւ պաշտոնատար անձանց հետ շփումների հարցերով պաշտոնական ներկայացուցիչը: Հաշվի առնելով այս դերը՝ նրան կանչել են ելույթ ունենալու Ռիչարդ Բերի նախագահած կոմիտեի առաջ, բայց դեռեւս (հանդիպման մասին) հաստատում չի ստացել»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, փոխանցում է DW-ն: 

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր Ջարեդ Քուշներին, որը նաեւ ԱՄՆ նախագահի խորհրդականն է, ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի եւ «Վնեշէկոնոմբանկի» ղեկավար Սերգեյ Գորկովի հետ նրա հանդիպումների վերաբերյալ մի շարք հարցեր տալու Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ