News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ապրող սիրիացի փախստական Անաս Մոդամանին, որը մարտի սկզբին պարտվել էր Facebook սոցցանցի դեմ դատավարությունը, մտադիր չէ շարունակել դատական քաքշուկը։

19-ամյա Մոդամանին հրաժարվել է բողոքարկել դատարանի վճիռը։ Նրա փաստաբանի խոսքով դատական քաշքշուկի շարունակություն ը կնշանակեր հետագա սպառնալիքներ թե Մոդամանիի, թե Սիրիայում նրա ազգականների, նաեւ Գերմանիայում նրան ընդունած ընտանիքի հասցեին։ Բացի դրանից փախստականը նաեւ բավականաչափ միջոցներ չունի հետագա դատավարությունների համար։

Հիմա Անաս Մոդամանին մտադիր է կենտրոնանալ գերմաներենի ուսման ու քննությունների վրա։

Անաս Մոդամանին հայնտնի էր դարձել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ իր լուսանկարի շնորհիվ, որը արվել էր 2015-ի աշնանը, երբ կանցլերը այցելել էր փախստականների ճամբար։ Երիտասարդը լուսանկարը հրապարակել էր Facebook-ում, ու գերմանական լրատվամիջոցները միանգամից տարածել էին  այն։ Սիրիացին վստահեցնում է, որ այդ օրվանից իրեն սկսել են հետապնդել, վերագրելով մասնակցություն Բրյուսելում ու Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչություններին։

Մարտի 7-ին Վյուրցբուրգում դատարանը վճռել էր, որ Facebook-ը պարտավոր չէ ինքնուրույն գտնել Մոդամանիի մասին ֆեյքային նորությունները ու ջնջել դրանք, ինչը պահանջում էր հայցվորը։ Այսպիսով Մոդամանին ստիպված կլինի առաջվա պես անձամբ բացահայտել իր հասցեին վիրավորական ու կեղծ հրապարակումները ու դրանց մասին հայտնել սոցցանցի ադմինիստրատորին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ