News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Բաքվում մասնակցելու է Կասպիական 3-րդ գագաթաժողովին:

Նոյեմբերի 18-ին Դմիտրի Մեդվեդեւը մասնակցելու է Բաքվում կայանալիք գագաթաժողովին, հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Կասպիական 3-րդ գագաթաժողովը Բաքվում կայանալու է հինգ մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի ղեկավարների մասնակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մոսկվայում նոյեմբերի 17-ին կայանալու է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Հայաստանի նախագահը նոյեմբերի 16-ին Մոսկվա կմեկնի երկօրյա աշխատանքային այցով: Այցի շրջանակներում նա մասնակցելու է Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված միջոցառումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ