News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եվրոպա–Թուրքիա հակամարտությունը գնալով սրվում է` աստիճանաբար ձեռք բերելով նաև կրոնական բաղադրիչ: «ԵՄ անդամ երկրների ղեկավարները հանդիպել են Վատիկանում: Սա ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ հենց Վատիկանում: Հռոմի պապն այդ երբվանի՞ց է ԵՄ անդամ: Այդ խաչակիր դաշինքն ի վերջո իր դեմքը ցույց տվեց: Թուրքիային թույլ չեն տալիս մտնել ԵՄ, քանի որ մահմեդական ենք»,– հայտարարել է Էրդողանը:

Բայց խնդիրը միայն Էրդողանի այս հայտարարությունը չէ: Իրականում այս կոնֆլիկտը և ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիայի նկատմամբ կեցվածքը շատ բանով պայմանավորված է Եվրոպայի քրիստոնյա գոյությունն ապահովելու և պաշտպանելու անհանգստությամբ նաև:

Կա խիստ մտահոգիչ վիճակագրություն Եվրոպայում դեմոգրաֆիկ պատկերի առնչությամբ: Համաձայն կատարված վերլուծությունների` որպեսզի ազգն ապրի ավելի քան 25 տարի, մեկ ընտանիքին բաժին ընկնող ծնելիության գործակիցը պետք է լինի 2,11: Եթե գործակիցը ցածր է, ազգը ոչնչանում է: Պատմությունը վկայում է, որ 1,9 գործակցի դեպքում որևէ ազգ չի կարողացել գոյությունը պահպանել: ԵՄ տարածքում ծնելիության գործակիցը միջին հաշվով 1,38 է, այսինքն` մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1,38 երեխա: Մասնավորապես , Ֆրանիսայում 1,8 է, Մեծ Բրիտանիայում` 1,6, Հունաստանում` 1,3, Իտալիայում` 1,2, Իսպանիայում` 1,1 և այլն: Այս տվյալները վկայում են, որ տարիների ընթացքում այն Եվրոպան, որը մենք գիտենք, կդադարի գոյություն ունենալ:

Այս ամենով հանդերձ, Եվրոպայի բնակչությունը չի նվազում: Ու դա տեղի է ունենում ներգաղթի հաշվին: Ըստ նույն այդ վիճակագրության, 1990 թ. ի վեր Եվրոպայի բնակչության աճը 90%–ով տեղի է ունենում իսլամական միգրացիայի հաշվին:

Այսօր Եվրոպայում մահմեդականների թիվը և նրանց աճի տեմպերը խիստ մտահոգիչ են: Խոսենք թվերով: Ֆրանսիայում մինչև 20 տարեկան անձանց 30%–ը մուսուլման է: Փարիզում, Նիցցայում, Մարսելում և այլ մեծ քաղաքներում այդ տոկոսը հասել է մինչև 45: 2027 թ. յուրաքանչյուր 5–րդ ֆրանսիացին կլինի մահմեդական:

Հոլանդիայում նորածինների 50% արաբ/մուսուլման է: Իսկ դա նշանակում է, որ 15 տարի հետո հոլանդացիների կեսը կլինի մահմեդական:

Բելգիայի բնակչության 25%–ը և նորածինների 50%–ը մահմեդական է: Բելգիայի կառավարությունը հաստատել է, որ 2025 թ. Եվրոպայի երեխաների 1/3 կլինեն մուսուլմաններ:

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ գերմանացիների ծնելիության նվազումն այլևս կանգնեցնել հնարավոր չէ: Գործընթացն անշրջելի է: Ուստի 2025 թ. Գերմանիան կվերածվի իսլամական պետության:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ