News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2016-ին Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առեւտուրը կրճատվել է  6.7 տոկոսով, սակայն միության տարածք Հայաստանի արտահանումը մեծացել է 53 տոկոսով: Իսկ 2017-ի հունվարին միության տարածք Հայաստանի արտահանումը մեծացել է 81.3 տոկոսով: Այս մասին մարտի 28-ին առցանց համաժողովի ժամանակ ասել  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների ու մակրոտնտեսության կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

2017-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները, Վալովայի խոսքով, 0.9 տոկոսով ՀՆԱ աճ են կանխատեսում: Նման աճ է կանխատեսվում նաեւ 2018-ին եւ 2019-ին` ելնելով արդյունաբերական արտադրության ու գյուղատնտեսության ցուցանիշներից: 2016-ին արդյունաբերական արտադրության աճը կազմել է 0.9 տոկոս (Հայաստանում ` 6.7 տոկոս, իսկ Ղրղզստանում` 4.9 տոկոս), գյուղատնտեսության աճը կազմել է 4.5 տոկոս:

Ինչ վերաբերում է փոխադարձ առեւտրի մասին տվյալներին` այն կրճատվել է 2015-2016-ին` կապված էներգոռեսուրսների գների անկման եւ տնտեսական աճի դանդաղեցման հետ:

Նա հավելել է, որ 2016-ի սեպտեմբերից փոխադարձ առեւտուրը սկսեց աճել ամիս առ ամիս:  2017-ի հունվարին այն մեծացավ 38.1 տոկոսով` ի տարբերություն 2016-ի հունվարին: Բացի այդ, ինչպես նշվեց, զգալիորեն մեծացավ ԵՏՄ երկրներ Հայաստանի արտահանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ