Մետաքսի նոր ճանապարհը պետք է նպաստի ոչ միայն եվրոպական շուկա չինական ապրանքների արագ հասնելուն, այլեւ եվրասիական տարածաշրջանի տնտեսական բարգավաճմանը, որով այն անցնելու է, եւ այս տարածաշրջանում նոր արտադրությունների ստեղծմանը: Մարտի 28-ին՝ Երեւանում կայացած օնլայն համաժողովի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսական հիմնական ուղղություններով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:
Վալովայայի խոսքով՝ Մետաքսի ճանապարհը շատ հետաքրքիր նախագիծ է, որով նախատեսվում է ընդհանուր տնտեսական միջանցքի ստեղծում, որը կանցնի Եվրասիայի տարածքով:
«Մեր խնդիրն է այնպես անել, որ դա միջանցք կամ կամուրջ չլինի, այլ հարթակ լինի, եւ որ այս նախագիծն իրականացվի ոչ միայն եւ ոչ այնքան նրա համար, որ չինական ապրանքները արագ հասնեն Եվրոպա, իսկ Եվրոպայից՝ Չինաստան, այլ որ այս միջանցքի շուրջ Եվրասիական տնտեսական միության տարածքում առաջանան տնտեսական բարգավաճման շրջաններ, որ այդ ենթակառուցվածքի շուրջ նոր արտադրություններ ստեղծվեն, ըստ որում՝ ժամանակակից արտադրություններ»,- նշեց Վալովայան:
Նա հավելեց, որ այսօրվա դրությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակտիվորեն մասնակցում է Չինաստանի հետ փոխհարաբերությունների կառուցման գործընթացին եւ աշխատում է ԵՏՄ-ին զուգակցվող գաղափարի իրականացման եւ Մետաքսի ճանապարհի նոր տնտեսական գոտու շինարարության ուղղությամբ:
«Մենք այժմ ազատ առեւտրի շուրջ բանակցություններ չենք վարում, մենք այլ հարցեր ենք քննարկում՝ մենք շահագրգռված ենք Չինաստանին շուկա մտնել թույլ տալով»,- ասաց Տատյանա Վալովայան՝ հավելելով, որ Չինաստանին շուկա մտնելու սահմանափակումները միշտ չէ, որ սակագնային բնույթ ունեն, սովորաբար դրանք ոչ սակագնային բնույթի են: