News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Եվրամիությանը նախազգուշացրել է երկրի ներքին գործերին չմիջամտել՝ ելույթ ունենալով ապրիլի 16-ին անցկացվող սահմանադրական հանրաքվեի նախաշեմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Թուրքիան ոչ մեկի հետ խնդիր չունի, բայց նրանց, ովքեր համառորեն ցանկանում են ճգնաժամ առաջացնել, թույլ չենք տա դա անել: ԵՄ-ը 54 տարի ձգում է Թուրքիայի անդամակցության գործընթացը: Ես ԵՄ-ին զգուշացնում եմ՝ մի միջամտեք մեր ներքին գործերին, զբաղվեք ձեր խնդիրներով: Մի՞թե Քրդական աշխատավորական  կուսակցությանը (Թուրքիայում արգելված) եւ FETO-ի անդամներին քողարկելը ձեր գործն է»,- հայտարարել է Յըլդըրըմը:

Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունները սրվել են, երբ Գերմանիայի եւ Նիդեռլանդների իշխանությունները թուրք նախարարներին արգելել են խորհրդարանական կառավարումից նախագահական կառավարման համակարգի փոփոխության սահմանադրական հանրաքվեից առաջ ելույթ ունենալ իրենց երկրներում բնակվող թուրքական ծագմամբ ընտրողների առաջ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է եւս մեկ հանրաքվեի անցկացման հնարավորության մասին, որի ժամանակ նա առաջարկում է հանրաքվեի դնել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու նպատակահարմարության հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ