News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխող ընտանիքն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հմտորեն թաքցնում են իրենց պատկանող մի քանի տասնյակ ընկերություններ: Այդ մասին ասվում է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի համահեղինակած հետաքննական հոդվածում, հաղորդում է «Ազատությունը»

Նշվում է, որ հանրությանը քաջ հայտնի, ակտիվորեն գործող, սակայն պետական գրանցամատյանում բացակայող ընկերությունների մեծ մասը պատկանում է նախագահական ընտանիքին:

Հետաքննությունը պարզել է, որ չգրանցված 29 ընկերություններից 10-ը «Փաշա Հոլդինգ»-ի դուստր ձեռնարկություններ են: Հոդվածագիրը հիշեցնում է, որ «Փաշա Հոլդինգ»-ի բաժնետոմսերի մի մասը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրերին՝ Արզուին եւ Լեյլային, մյուս մասը՝ նրանց պապին՝ առաջին տիկին եւ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հորը՝ Արիֆ Փաշաեւին:

«Փաշա Հոլդինգ»-ի եւ դրա կազմի մեջ մտնող ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են նաեւ Ադրբեջանի հարկերի նախարարության բազայում: Պետական այդ մարմինը, ինչպես նաեւ «Փաշա Հոլդինգ»-ը պատճառների մասին «Ազատության» հարցումները թողել են անպատասխան:

Մինչդեռ ընկերության կայքէջում ընդգծվում է «Փաշա Հոլդինգ»-ի «նվիրվածությունը թափանցիկությանը», որի «օրինակ է փորձում այն ծառայել»:

Հանրությունից թաքցվող՝ Ալիեւի ընտանիքին պատկանող ընկերությունների մասին հայտնի դարձավ, երբ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ GRECO-ն, հրապարակեց հերթական զեկույցը, որում Բաքվին մեղադրում էր պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկության մեխանիզմը կյանքի կոչելու պարտավորություններից խուսափելու մեջ:

Նախկինում, ինչպես նշում են հոդվածագիրները, հարկային նախարարությունը որոշ պարտադիր տվյալներ էր պահանջում ընկերություններից՝ հասցե, գրանցման թվական, հարկատուի անձնական տվյալներ եւ այլն: Հենց այդ տվյալների շնորհիվ ադրբեջանցի լրագրողները բացահայտեցին իշխող ընտանիքի մութ գործարքները: Աղմկահարույց այդ հոդվածների հրապարակումից հետո օրենքը փոփոխության ենթարկվեց՝ այն այժմ ընկերություններից չի պահանջում բացահայտել սեփականատիրոջը:

Հիշեցնենք՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովան 17 ամիս բանտում անցկացրեց ֆինանսական բնույթի մեղադրանքներով, սակայն նա եւ նրա աջակիցները պնդում էին, որ իշխանությունները վրեժխնդիր են լինում լրագրողից կոռուպցիան բացահայտող հաղորդումների համար, որտեղ ներգրավված էին նաեւ Ալիեւը եւ նրա ընտանիքի անդամները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ