Ոստիկանությունը հերքում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի հայտարարությունները, թե մարզերից իրենց ահազանգում են, թե իբր ոստիկանությունը խոչընդոտում է դաշինքի համակիրներին՝ գալու մայրաքաղաք՝ հանրահավաքի:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հայտարարում ենք, որ ՕՐՕ դաշինքի այս պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունը ուղեւորափոխադրումներով չի զբաղվում:
Կոչ ենք անում դաշինքի ներկայացուցիչներին՝ անհեթեթ հայտարարություններով ոստիկանությանը չվերագրել գործողություններ, որոնք իրականացնելու գործառույթ, նպատակ եւ անհրաժեշտություն համակարգը չունի»: