News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նույնասեռականության օրինականացում, կանանց իրավունքներ, բացահայտ հեռուստաշոուներ, արդեն որոշ ժամանակ է Լիբանանում անընդհատ խախտվում են այն խիստ տաբուները, որոնք ընդունված են արաբական աշխարհում։ Սեռական հեղափոխությունը սկսվել է, արձանագրում է Die Welt–ի մշտական հոդվածագիր Գիլ Յարոնը։

Լիբանանցի դատավոր Ռաբի Մաալուֆի դատավճիռը արաբական աշխարհի համար ոչ այլ ինչ էր , քան իրավաբանական ու հասարակական հեղաշրջում։ Հիմք ընդունելով երկրի քրեական օրենսգրքի 183 հոդվածը, որում խոսվում է քաղաքացիների անձնական ազատությունների երաշխիքի մասին, նա հայտնել է, որ նույնասեռականությունը անձնական ըտրություն է, այլ ոչ թե հանցագործություն։ Այդ նույն ՔՕ 534 հոդվածը , որը նպատակ ունի պաշտպանել հասարակական բարոյականությունը, արգելում է սեռական այն հարաբերությունները , որոնք «հակասում ե ն բնության օրենքներին», հավելում է հեղինակը։

Դատավոր Մաալուֆի դատավճիռը աննախադեպ վճիռ է, որը նույնասեռականների իրավունքների համար կայուն իրավական ֆունդամենտ է ապահովում մի տարածաշրջանում, որտեղ որոշ տեղերում սեռական ոչ ավանդական կողմնորոշման համար կարող են նույնիսկ մահապատժի դատապարտել, գրում է լրագրողը։

Արաբական աշխարհի կրոնական իսթեբլիշմենթը բոլոր ուժերով ճնշում է կանանց ազատության ցանկացած դրսեւորում, շարունակում է հեղինակը։ «Արմատական իսլամական քարոզիչները մշտապես նոր ֆետվաներ են հրապարակում, որպեսզի պաշտպանեն իրենց աշխարհը, որտեղ գերիշխողը տղամարդիկ են։ Այդ ֆետվաները երբեմն զավեշտի են հասնում։ Օրինակ քարոզիչներից մեկը կանանց արգելել էր կպչել բանաններին, իսկ որոշ իմամներ բանավեճ են ծավալել այն մասին, որ կանայք, հնարավոր է, ոչ թե առարկաներ են, այլ կաթնասուններ, որոնք իրենց սեփական իրավունքներն ունեն։

Արաբական գարունն այդ տեսակետից որոշակի փոփոխություններ է բերել ։ Այսօր Եգիպտոսի պատգամավորների մոտ 15 տոկոսը կանայք են։ Թունիսում դատավորների ու ինժեներների մեկ երրրոդը, նաեւ փաստաբանների 40 տոկոսը կանայք են, ասվում է հոդվածում։

«Արաբական աշխարհում փոփոխություններին խոչընդոտում է երկու բան՝ դեսպոտիզմն ու արյան ծարավ արմատական իսլամը»,- համարում է մարոկացի գրող Ռաշիդ Բոտայեբը, «Օրգազմ ու բռնություն» գրքի հեղինակը։

«Նույնիսկ Լիբանանում դեռ հայտնի չէ , թե ինչն է որոշելու ապագան՝ նոր ազատությունը, թե հին ավանդույթները։ Մի կողմից դատավոր Մաալուֆի որոշումը մուսուլման գիտնականները բնութագրել են որպես հասարակական ցնցում։ Սակայն մյուս կողմից էլ Բեյրութում թատերական բեմադրություններից մեկում բեմին լեսբուհիների օրգազմի թեման է ներկայացվում։ Լիբանանի հոգեբույժների միությունը դեռ 2013-ին էր հայտնել այն մասին, որ նույնասեռականությունը հիվանդություն չէ ։ Եվ ահա արդեն երկու տարի պահանջում է չեղարկել ՔՕ 534 հոդվածը», գրում է թերթը։

Helem կազմակերպությունը, որը նույնասեռականների իրավունքներն է պաշտպանում, նույնիսկ համարձակվել է իր մասնաճյուղը բացել Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում։ «Արաբական սեռական  հեղափոխությունը արդեն վաղուց է սկսվել , այն առայյժմ արտացոլվում է միայն մասնավոր կյանքում», համարում է գրող Սեյրան Ատեսը ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ