News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


 Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են երկրից արտաքսել եգիպտացի  նորապսակներին՝ անբարոյական վարքագծի համար , հայտնում է Islamnews.ru–ը ։

Եգիպտացին, որը Սաուդյան Արաբիայում է աշխատում, ձերբակալվել է իր հասնացուի հետ այն բանից հետո, երբ Մեդիանայի օդանավակայանում նորապսակներն աղմկոտ խրախճանք են կազմակերպել հյուրերի հետ։

Իրավապահների կարծիքով, նորապսակները ոչ միայն խանգարում էին մյուս ուղեւորներին, այլեւ խախտում էին երկրում ընդունված բարոյականության նորմերը։ Փեսացուն հրապարակավ գրկել էր իր հարսնացուին, իսկ հետո մի քանի պարային շարժում արել նրա հետ։ Նման գործողությունները համարվում են անթույլատրելի Սաուդյան Արաբիայի հանրային վայրերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ