News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ռուսական երկաթգծերի» զեղչերի շնորհիվ Հայաստանից ապրանքները հնարավոր կլինի ավելի հեշտ փոխադրել Ուրալ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է «Հարավ-Կոկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կելպերիսը։

Նա շեշտել է, որ փոխադրման շահավետ սակագները կգործեն ոչ թե առանձին երթուղիների համար, այլ դռնից դուռ՝ Ռուսաստանի ցանկացած կետ։

Փետրվարի սկզբին հայտարարվել է զեղչերի մասին (Հայաստանի երկաթգծի պատվիրատուների համար) ԲՖԻ լաստանավով , որը սպասարկում է վրացական Փոթի ու ռուսական Կավկազ նավահանգիստները կապող երթուղին։ Դրա համար ՀԿԵԳ-ը ձեռք է բերել լաստանավի վրա սլոթ- չարթեր ( այսինքն վարձակալել է դրա հզորությունները)։ Լաստանավի հետ կապված բոլոր ֆինանսական ռիսկերը ստանձնել է ՀԿԵԳ-ը։ Փետրվարի վերջին մարտի սկզբին հաջողությամբ ավարտվել են բանակցությունները «Վրացական երկաթգծերի» ու ՀԿԵԳ մայր ընկերության ՝ «Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ-ի հետ։ Վրացի գործընկերների հետ պայմանավորվածություններում շատ օգնել են բանակցությունները վարչապետ Կարեն Կարապետյան մակարդակով, որը հենց այդ ժամանակ այնտեղ էր պաշտոնական այցով։ Իսկ Ռուսաստանի տարածքում շահավետ պայմաններ է առաջարկել ՌԵՈՒ-ն։

Արդյունքում Հայաստանից մինչեւ Ռուսաստան՝ նշանակության վայր միջանցիկ սակագինը կնվազի միջինը կրկնակի, ընդ որում թե արտահանման թե ներմուծման համար։  

Սակագները հիմա միանշանակ կկարողանան մրցել ավտոտրանսպորտի հետ, հավելեց Կելպերիսը։ Եվ այսպես հիմա 1-ին կարգի բեռները  (այդ թվում շինարարական քարը) Երեւանից Մոսկվա է հասցվելու տոննայի դիմաց 70 դոլարով, Սանկտ Պետերբուրգ՝ 75 դոլարով, իսկ Նովոսիբիրսկ՝ 85, Խաբարովսկ՝ 110 դոլարով ։ «Այդ նույն 110 դոլարով ավտոտրանսպորտով հնարավոր է բեռը հասցնել միայն մինչեւ Մոսկվա, բայց այնտեղից Խաբարովսկ եւս 9 հազար կմ է»,- նկատեց Կելպերիսը։

Միաժամանակ, շեշտեց նա, երկաթգծային կազմերը ու բեռնատար ֆուրերը կարող են աշխատել յուրաքանչյուրն իր խորշում։ Մրգերի ու այլ պարենամթերքի արտահանումը  (որը անընդհատ աճում է) միեւնույն է ավելի արագ կստացվի մեքենաներով կազմակերպելը (եթե Վերին Լարսում ֆորս մաժոր չլինի )։ Իսկ երկաթգիծը կարող է փոխադրել ավելի մեծ չափերի ու ծավալուն ապրանքներ՝ քար, մետաղ, հատիկավորներ եւ այլն

«Կարծում եմ, որ տուֆի ու երեսապատման այլ քարերի հայ արտահանողները կցանկանան հետաքրքրել շինարարներին ոչ միայն Ռուսաստանում կամ Մոսկվայում, այլ Ուրալի մյուս կողմում»,- նկատեց Կելպերիսը։

Լաստանավը կարող է շահավետ աշխատել նույնիսկ ոչ ամբողջական բեռնման դեպքում, հավելեց նա։ Ռուսաստանից այն կարող է 70 տոկոսով բեռնված ժամանել, իսկ հայկական բեռներով՝ ընդամենը 30 տոկոսով բեռնված մեկնել։ Լաստանավի 42 վագոն տարողունակության ու ամսական 3 ռեյս կատարելու դեպքում՝ կստացվի  Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության մոտ 12 տոկոսը, նկատեց Կելպերիսը։

Հիշեցնենք, որ 2008-ից սկսած՝ «Ռուսական երկաթուղուն» է պատկանում Հայաստանի երկաթուղու կոնցեսիան  (օպերատոր ՀԿԵԳ),  իսկ 2014-ից այն սկսած՝ ԲՖԻ լաստանավի օպերատորն է ՝ Փոթի- Կավկազ նավահանգիստներ  գծի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ