News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 Իրանն ու Ռուսաստանը դատապարտել են Stuxnet վիրուսի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա, կողմերը համարում են, որ անհրաժեշտ է ՄԱԿ հովանու ներքո մշակել տեղեկատվական տարածքում երկրների վարքագծային կանոններ, ասվում է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքներով արված հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Կողմերը դատապարտել են ուժի կիրառումը կամ կիրառման սպառնալիքը տեղեկատվական տարածքում, ինչպիսիք են Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Stuxnet ծրագրի միջոցով, նաեւ վնասկակար նպատակներով ՏՏ տեխնոլոգիաները գործարկելու ցանկացած փորձեր»,- ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ